ՌԴ-ն և Ուկրաինան անպատասխան են թողել Հռոմի պապին

ՌԴ-ն և Ուկրաինան անպատասխան են թողել Հռոմի պապին

Վատիկանը դիվանագիտական ​​ուղիներով կապ է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ և պատրաստ է բանակցությունների սեղան առաջարկել Մոսկվայի և Կիևի համար, եթե նման առաջարկ լինի կողմերից։

Այս մասին Mediaset - Tgcom24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռի պետությունների հետ կապերի քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերը։

Նրա խոսքով, թե՛ Սուրբ Աթոռը, թե՛ անձամբ Հռոմի պապը պատերազմի հենց սկզբից պատրաստ են եղել միջնորդության, սակայն կոնկրետ պատասխան չի եղել։

«Եթե կա մեր հնարավորությունների և տարածքների անհրաժեշտությունն ու կարիքը, ինչպես դա արել ենք պատմականորեն անցյալում, Հռոմի Պապը կընդունի բանակցությունները, եթե առաջարկը կողմերից հնչի խաղաղ ճանապարհ, երկխոսություն փնտրելու ոգով»,- ասել է Վատիկանի ներկայացուցիչը։