Միջպետական 2 ճանապարհ է քանդվել, վնասներն այս պահին հնարավոր չէ գնահատել․ Գոռ Ավետիսյան

Միջպետական 2 ճանապարհ է քանդվել, վնասներն այս պահին հնարավոր չէ գնահատել․ Գոռ Ավետիսյան

«Մ6 եւ Մ4 միջպետական ճանապարհներն այս պահին քանդված վիճակում են, մյուս ճանապարհները տեխնիկական խնդիրներ ունեն, որոնց վրա աշխատում են»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։ 
Հարցին՝ միջպետական ճանապարհները վերականգնելու համար որքա՞ն ժամանակ կպահանջվի, Ավետիսյանն ասաց․ «Կարծում եմ՝ Մ6-ը մի քանի ամիս, մինչեւ տարվա վերջ, վնասներն այս պահին գնահատել չի հաջողվում, քանի որ ամբողջությամբ փլուզված կամուրջներ կան, իսկ Մ4-ի՝ Դիլիջանից դեպի Իջեւան հատվածը մոտ մեկ ամսից կկարողանանք վերականգնել»։

Ավետիսյանը նաեւ նշեց, որ դեռեւս անանցանելի է դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ «Ջուրը երթեւեկելի մաս է դուրս եկել, դա հենց Մ6 ճանապարհն է, շատ հատվածներում դեռ ջուրը չի իջել, որ հասկանանք ինչ պատկեր է»,-ասաց նա՝ հավելելով՝ գիշերվա համեմատ ջուրը չի նստել, նույն պատկերն է։

Հիշեցնենք, որ Ալավերդիում աղետալի իրավիճակ է: Դեբեդ գետի վարարման հետևանքով ավերածություններ կան, փլուզվել են ճանապարհներ: