Տոկաևն այսօր Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

Տոկաևն այսօր Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերընտրվելուց անմիջապես հետո մեկնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այս մասին հայտնել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Նոյեմբերի 28-ին այնտեղ տեղի կունենան նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ 

Սա Ղազախստանի նախագահի առաջին արտասահմանյան այցն է նախագահական ընտրություններից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես վերընտրվել է երկրորդ նախագահական ժամկետով։ Նա ընտրություններում հաղթել է ձայների 81,31%-ով, իսկ նրա երդմնակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։