Վրաստանում ևս հեղեղումներ են

Վրաստանում ևս հեղեղումներ են

Հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնելուի եւ Բոլնիսի շրջաններին:

Ինչպես հաղորդում է APA-ն, տեղումների հետևանքով Խրամ և Դեբետ գետերի վարարման հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են հայտնվել տների նկուղներ և գյուղացիական տնտեսություններ։
Ջրհեղեղի հետեւանքով մի շարք բնակավայրերում ավերվել են կամուրջներ, վնասվել են գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի գծերը։

Հիշեցնենք, որ Լոռւ մարզում ևս հեղեղումներ են. այսպես, Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, փրկարարները որոնում են մեկ տարեց քաղաքացու, որն ընկել է գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Բացի այդ, Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։