Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները

Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է․ «Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։

Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am/ պաշտոնական կայքում։

Տոմսերի վերադարձի վերաբերյալ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ