Եթե գնում եք Ալավերդի, եղեք ուշադիր

Եթե գնում եք Ալավերդի, եղեք ուշադիր

Ընկերներ ջան, հատկապես Ալավերդի օգնելու գնալ ցանկացողներ, հաշվի առեք, որ «սովորական ճանապարհը» Մ-6-ը փակ է չեք կարող գնալ, կարող եք քաղաք հասնել միայն Ստեփանավան-Օձունի շրջադարձ հատվածով, բայց համայնքի մեջ էլ, Ճոպանի տակը, Թումանյան փողոցը, Հաղպատի տակը և այլ հատվածներ փլուզված, լրիվ կամ մասնակի քանդված են կամ ջրածածկված և տեղաշարժը բարդ է, ըստ նախնական տեղեկությունների մի շարք կամուրջներ, այդ թվում Սանահին կայարանի Կամաչտկա թաղամասի, Կացոցկ-Էնգելս՝ կայարանի կամուրջը փլվել են։ Եթե գնում եք Ալավերդի եղեք ուշադիր, ինքներդ փորձանքի մեջ չհայտնվելու համար։

Հ.Գ Գազով մեքենա ունեցողները լավ կլինի փոքր քանակներով նաև բենզին լիցքավորեն. փոքր քանակով, որ մնացածի համար դեֆիցիտ չառաջանա։

Դավիթ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից