Թբիլիսիում ռազմական շքերթ է ընթանում. Անկախության օրն է

Թբիլիսիում ռազմական շքերթ է ընթանում. Անկախության օրն է

Մայիսի 26-ին Թբիլիսիում զորահանդես է ընթանում՝ նվիրված Վրաստանի Անկախության օրվան, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Ռազմական շքերթին ներկա են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ինչպես նաև պետական ​​այլ պաշտոնյաներ։ 

Միջոցառմանը ներկա են նաև Վրաստանում տարբեր երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անդամներ։ 

Զորահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև նորակոչիկների երդման արարողությունը:
Հավելենք, որ Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում Վրաստանի 18 քաղաքներում։