Ռուսները հարվածել են Խարկովին. զոհեր և վիրավորներ կան

Ռուսները հարվածել են Խարկովին. զոհեր և վիրավորներ կան

Երեկ ռուսների կողմից Խարկովի «Էպիկենտրոն» հիպերմարկետի վրա իրականացված ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը կրկնապատկվել է։

Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ըստ այդմ, այսօր առավոտվա դրությամբ արդեն հայտնի է 11 զոհի մասին, մինչդեռ նախորդ գիշեր հաստատված զոհերի թիվը 5 էր։ 

Բացի այդ, անհետ կորած է համարվում ևս 17 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվել են: