Ինչու է Սիրուշոն մեկնել Մոսկվա

Ինչու է Սիրուշոն մեկնել Մոսկվա

Երգչուհի Սիրուշոն Մոսկվա է մեկնել։ Նա ինստագրամյան իր հետեւորդների համար տեսանյութով է  կիսվել ՝ տեղեկացնելով, որ հունիսի 2-ից համերգային շրջագայություն է ունենալու Ռուսաստանում։Այն մեկնարկելու է Կրասնոյարսկում եւ եզրափակվելու է Սանկտ Պետերբուրգում։ Երգչուհին ելույթներ է ունենալու նաեւ Տյումենում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում, Կալուգայում, Դոնի Ռոստովում եւ Պյատիգորսկում։

Հրապարակմանը կից գրել է, որ Մոսկվայում ևս ելույթներ է ունենալու եւ հաղորդումներից մեկին հյուր է լինելու։