Վրաստանի վարչապետը դավաճան է անվանել նախագահին

Վրաստանի վարչապետը դավաճան է անվանել նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է «հայրենիքին դավաճանելու մեջ»։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Ժողովրդի և նրա ընտրած կառավարության միասնությունը և բովանդակալից քայլերը վերջին երկու տարիների ընթացքում մեզ հնարավորություն են տվել երկրում խաղաղություն պահպանել՝ չնայած էկզիստենցիալ սպառնալիքներին և տարբեր դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, «Վրաստանի նորագույն պատմությունը և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց են տվել, որ ինքնիշխանությունը երկրի անվտանգության ամենաարդյունավետ երաշխիքն է»։

Վրաստանի նախագահը, իր հերթին, ելույթ ունենալով զինվորականների ու երկրի ղեկավարության ներկայացուցիչների առջեւ, քննադատել է իշխանությունների գործողությունները։ Նա կրկնել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն երկրի ընթացքը՝ ռուսամետ, թե եվրոպական։