Շիրակցիները մեծ խմբով Երևան են մեկնում․ ոստիկանությունը խիստ հսկողություն է անում

Շիրակցիները մեծ խմբով Երևան են մեկնում․ ոստիկանությունը խիստ հսկողություն  է անում

Այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվում են Գյումրու տարբեր թաղամասերում, խմբեր կազմում, պլանավորում մեկնել մայրաքաղաք: Մարզկենտրոնում են հավաքվել Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչներ, շատերը սեփական ավտոմեքենաներն ու փոխադրամիջոցներն են առաջարկում բոլոր նրանց, ովքեր Երևան մեկնելու այլ տարբերակ չունեն:

Նկատենք, որ վաղ առավոտից ոստիկանությունն արդեն իսկ ուժեղացված հսկողություն է սահմանել՝ Գյումրի-Երևան մայրուղու յուրաքանչյուր մեկ կմ հատվածին ոստիկանականական մեքենաներ են տեղակայվել: Ոստիկանները կանգնեցնում են քաղաքից դուրս եկող բոլոր ավտոմեքենաները , մանրակրկիտ զննության ենթարկում: Ուշագրավ է , սակայն, որ շիրակցիների հոսքը Գյումրի չի դադարում, քաղաքացիներն հավաքվում են, Hraparak.am-ի հետ զրույցում նշում են ՝ վճռական են տրամադրված եւ ամեն գնով պատրաստվում են մասնակցել երեկոյան Հանրպետության հրապարակում Բագրատ Սրբազանի կողմից հրավիրված հանրահավաքին: