Գյումրու դպրոցներից մեկում սննդի համար 110 հազար դրամ գումար են հավաքել

Գյումրու դպրոցներից մեկում սննդի համար 110 հազար դրամ գումար են հավաքել

Գյումրու դպրոցներից մեկում սննդի համար 110 հազար դրամ գումար են հավաքել

Գյումրու հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանների աշակերտներից յուրաքանչյուրից հավաքվում է սննդի գումար։ Այս մասին մեզ փոխանցում են ՆԳՆ-ից։

«Ապրիլի 12-ին ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություն է ստացել,  որ Գյումրու հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանների աշակերտներից, յուրաքանչյուրից 500 դրամ է հավաքվում սննդի գումար, երբ պետական ծրագրով դպրոցներին հատկացվում է անվճար սնունդ:
 Պարզվել է, որ տարրական դասարանների աշակերտների ծնողներից, յուրաքանչյուր ամսվա ընթացքում ծնողական կոմիտեի ներկայացուցիչների կողմից հավաքվել է ընդհանուր մոտ 110.000 դրամի չափով գումար և ստորագրությամբ հանձնվել դպրոցի ճաշարանի պատասխանատուին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,-փոխանցեցին մեզ։