Կեղծ ահազանգերի մասին․․․

Կեղծ ահազանգերի մասին․․․

Կեղծ ահազանգերի մասին՝ Տեր-Պետրոսյանի տուն, Երևան քաղաքի մետրոպոլիտենի տարբեր կայարաններ, սկսել են շահարկել այսօրվա իշխանության թմբկահարները։ Սլաքներ են ուղղվում այլախոհ քաղաքական գործիչների հանդեպ։ Այսօր նրանցից մեկը նույնիսկ գրառում էր արել և հիշեցրել, որ «շատ տարիներ առաջ նման ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ տված մեկը՝ սյուզան ջաղինյան անուն-ազգանունով, ադրբեջանի հատուկ ծառայությունների օպերացիայի արդյունքում հայտնվեց Բաքվում»։

Նշեմ, որ մեջբերումը իմը չէ, խաղաղության պլատֆորմի պաշտպան Ստյոպա Սաֆարյանինն է, իսկ թե ինչու է Ադրբեջան բառը փոքրատառով գրել, անհասկանալի է։ Ու լավ է, որ հիշեցրեց ադրբեջանական գործակալին։

Տխրահռչակ Սյուզան Ջաղինյանը «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ է և ոչ ոք չի մոռացել, որ նա դեռևս ներդրվել էր Սերժ Սարգսյանի ժամանակ և քննադատելով ու արատավորելով Հայաստանի նախկին իշխանությանը, դեռևս 2016 թվականից գործում է Հայաստանն արատավորելու գործընթացով։ Այսինքն խաղաղության գործընթացը, որ այսօր գործող իշխանության կողմից առաջ է մղվում, 2016 թվականից արդեն ականներ էին տեղադրում։ Այնպես որ, բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ սյուզաններին, հիշեցնեմ, որ նրանք գործում էին այսօրվա խաղաղության օրակարգի հեռանկարով։ Դեռ չենք  մոռացել, թե նա «Եվրանեսթ» ԽՎ-ի համաժողովում ինչպիսի սադրանքների էր դիմում հայկական պատվիրակության նկատմամբ։ Այնպես որ  «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչներին վկայակոչելով, հեռուն գնալ չեք կարող։ Դուք ավելի ու ավելի մոտենալու եք ձեզ։