Քննչականը՝ խոշտանգման դեպքով քրգործի մասին

Քննչականը՝ խոշտանգման դեպքով քրգործի մասին

Երեկ Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը մամուլի ասուլիսով հանդես եկան՝ ներկայացնելով, թե քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանյապարհին ինչ սարսափելի խոշտանգման է ենթարկվել Վարդանյանը։ Մենք քննչականից փորձեցինք ճշտել, թե արդյոք այդ դեպքի առնչությամբ փաստաբանների՝ հրապարակային հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվել է։ Քննչական կոմիտեից փոխանցեցին․

«Այս պահի դրությամբ դեռևս նման դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում Կոմիտեն չի ստացել։ Ստանալուց հետո անհրաժեշտ ընթացակարգ կապահովվի»,- փոխանցեցին Քննչականից։