Ի դեպ, «ՔՊ-ի ազգադավ գործերի» մասին

Ի դեպ, «ՔՊ-ի ազգադավ գործերի» մասին

Իսպանիայից Վալենսիայի հայ համայնքի նախա­գահ Արարատ Ղուկասյանը գրում է. «Այնքան աններելի են ՔՊ-ի ազգադավ գործերը, որ նախկինների, ներկաների, մարությանների և մյուսների գործած մեծ ու փոքր մեղքերը մի կերպ ներվում են, անգամ` մոռացվում»։ Հիմնաբառը «ազգադավ»–ն է:

Ստուգաբանություն. բայ՝ դավ նյութել, դավադրել, նենգել: «Դուք նրան դավել, մեջքից եք խփել» (Եղիշե Չարենց),

«Մեջքից խփելը» ենթադրում է ինչ-որ գործողություն՝ ուղղված ինչ-որ մեկին: Այս պարագայում խոսքը վերաբերում է ազգին: 
Դուրս եկա, քայլեցի փողոցով: Մի ավտոմեքենայից ինչ-որ զզվելի կլկլոցներով, իբրև թե երաժտություն լսվեց: Հետո` մեկ ուրիշ՝ կայանած ավտոմեքենայից ABBA-ի հրաշալի

երաժշտությունը լսվեց: Մոտեցա ու լսեցի. 

Հարգելի Արարատ, դուք այս ամենի մեջ որտե՞ղ տեսաք ազգին, որին, իբրև թե, դավել է ՔՊ-ն: Սովորաբար, դավում են, մեջքից խփում են մի բանի, որը գոյություն ունի, շոշափելի է: Դուք որտե՞ղ եք տեսնում հայ ազգին՝ թուրքական երաժշտության ու մշակույթի մեջ խորասուզվա՞ծ, թե՞ փողի ու պաշտոնի համար երազող ինչ-որ անկապ թյուրմացությունների մեջ: Արդյոք, նրանց մեջ, ովքեր երազում են, որ թուրքերն իրենց թոռներին մորթե՞ն, թե՞ նրանց մեջ, ովքեր համարում են, որ թուրքերից վտանգ չկա և ապացույց են ներկայացնում այն, որ 30 տարի թուրքը հային չի մորթել: 
Ինչ վերաբերում է «Ո՞րն է ելքը»-ին: Բայց ո՞վ է ասել, որ իրավիճակն անտանելի է և ինչ-որ ելք գտնելու խնդիր կա: Տեսեք, շուտով բոլոր ճանապարհները կբացվեն, խորովածանոցներն ու լուլա-քյաբաբնոցները շուրջօրյա կաշխատեն…ինչպիսի երանությու՜ն: 

Ինչ վերաբերում է ուժային կառույցներին գործադուլի կոչ անելուն, ապա ձեր ձայնը տաք տեղից է գալիս` Վալենսիա՜…Դուք կարո՞ղ է մեր ուժայիններին շփոթել եք այդ երկրի հարիֆ ուժայինների հետ…

Մեր ուժայիններն իրենց պարտա­կա­նությունները կատարում են սրբորեն, նրանց ճշմարիտ ուղուց շեղել պետք չէ, հնարավոր էլ չէ: Ազատ ժամանակ լսեք ABBA-ի այս երգը` երբ մտահոգված կլինեք ազգի համար, ու մոռացեք ազգայինը: Դա «ճղճիմ, գավառական, նախնադարյան» զգացողություն է:
Hola españa!

Գագիկ Վարդանյան