Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Սայիդ Խաթիբզադեի՝ ամենշաբաթյա ասուլիսում արված հայտարարությունը։

Նախարար Աբդոլահիանի այցը տեղի կունենա այս շաբաթ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հրավերով։ Հանդիպման ընթացքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանը կհանդիպի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի երկու երկրների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։