Գորիս-Կապան ճանապարհին բացվել է ադրբեջանական բենզալցակայան

Գորիս-Կապան ճանապարհին բացվել է ադրբեջանական բենզալցակայան

Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը հայտարարել է, որ Գորիս-Կապան ճանապարհին, հայ-ադրբեջանական սահմանին բացվել է բենզալցակայան։

Այն, ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, գտնվում է «Կուբաթլիի շրջանի Էյվազլի գյուղում»։ Արարողությանը մասնակցել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը։