Խնդիրներ են առաջացել թուրքական ռազմա-արդյունաբերական համալիրում

Խնդիրներ են առաջացել թուրքական ռազմա-արդյունաբերական համալիրում

Karar-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը այդ երկրի խորհրդարանում, հաջորդ տարվա թուրքական պետության ռազմական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ թուրքական արտադրության «Ալթայ» տանկի շարժիչի հետ կապված խնդիրը, որի նախատիպն արտադրվել էր ռազմածովային ուժերի Savunma A. Ş ընկերության կողմից, մինչեւ այժմ դեռ լուծված չէ։

Նախարար Աքարը նշել է, որ փորձեր են արվել շարժիչներ գնել Գերմանիայից եւ Հարավային Կորեայից, բայց այդ փորձերը ձախողվել են։ Ներկայումս շարունակվում են աշխատանքները, ըստ թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարի, այս խնդրի առնչությամբ լուծումներ գտնելու ուղղությամբ։