5 դպրոցի տնօրեն է ազատվել աշխատանքից

5 դպրոցի տնօրեն է ազատվել աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցներում տնօրեններ են ազատվել աշխատանքից։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։

․․․Արամ Սաֆարյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Գարեգին Ներսեսյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Վիկտորիա Ռուխկյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ազատել «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 16-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Անուշ Աբելյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից ազատել «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 21-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Վյաչիսլավ Ղևոնդյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ազատել «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: