Ախուրյանի ավագանու առաջին նիստին ներկա են պաշտոնյա ՔՊ-ականները

Ախուրյանի ավագանու առաջին նիստին ներկա են պաշտոնյա ՔՊ-ականները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ախուրյանում  այս պահին ընթանում է ավագանու առաջին նիստը։ Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր թևը համայնքապետի թեկնածու կառաջադրի Արծրուն Իգիթյանին, քանի որ նա ավելի փորձառու և տարիքով է։ Սակայն այստեղ կարող է կրկնվել Թալինի նախադեպը։ 1 մանդատի տարբերությամբ է ընդամենը ՔՊ-ն զիջում։ Թերևս, հենց դա է պատճառը, որ դրսում մեծ թվով ոստիկանական ուժեր է կենտրոնացրել իշխանությունը։

Նիստը դեռևս շարունակվում է, մինչ այդ մեկ ժամ ընդմիջում եղավ, քանի որ թղթաբնանության հետ կապված հարցեր էին առաջացել։

Այստեղ նաեւ ուշագրավ իրադարձություններ են զարգանում։ Ժամանել է ՔՊ-ական, ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը՝ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հետ։ Նրանց ժամանման պատճառն անհայտ է, սակայն ակնհայտ է, որ եկել են ՔՊ-ին սատարելու։ 

Նիստի ընթացքում պարբերաբար սադրանքներ են տեղի ունենում։ Նկատեցինք, որ Մարմաշեն համայնքի ղեկավար, դաշնակցական Կարեն Արշակյանի արած արտահայտությունը՝ «Մեր ավագանու անդամները չեն գնա, թուրքի դրոշի տակ չեն կանգնի», ՔՊ-ականները վերագրեցին իրենց, նույնիսկ ասացին, որ նման արտահայտություն անողը անբարոյականի զավակ է, սակայն ընդդիմադիրները սադրանքին տեղի չտվեցին։