Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա․ Փաշինյան

 Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա․ Փաշինյան

Վերլուծությունները ցույց են տալիս, որ ԼՂ-ում այլևս հայ չի մնա։Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է ու այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հնարությանը։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առոմով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ դե մենք դատապարտել ենք»,- ասաց նա։