Կարողանո՞ւմ ենք մենք Աստծուն երախտագետ լինել․ Կիրիլ պատրիարքի պատգամներից

Կարողանո՞ւմ ենք մենք Աստծուն երախտագետ լինել․ Կիրիլ պատրիարքի պատգամներից

Փետրվարի 12-ից Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում է Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը։ Այդ առիթով կներկայացնենք մի շարք հոգեւոր գործիչների՝ տարբեր առիթներով ունեցած ելույթներում տեղ գտած հոգեւոր պատգամները։

«Չափազանց կարեւոր է ուրախանալ եւ Աստծուն երախտագետ լինել կարողանալը։ Քրիստոնեությունը ապերջանկության եւ ողբի կրոն չէ։ Քրիստոնեությունը արգելքների համակարգ չէ, որը մարդուն ճզմում է ու խոչընդոտում ազատ ապրել։ Քրիստոնեությունը մարդուն տալիս է ահռելի մեծ էներգիա, այն իրապես բացահայտում է մարդկային հոգին, բարձրացնում մարդուն այսրպոեական ժամանակային հանգամանքերից վեր, բացում է մարդու համար փառահեղ հեռանկարներ։ Ուրախության եւ Աստծուն երախտագետ լինելու կարողությունը բխում է առ Աստված մարդու ունեցած վստահությունից։ Պատահական չէ, որ Եկեղեցու գլխավոր խորհուրդը՝ Ս․ Հաղորդությունն է՝ Պատարագը, որ նշանակում է գոհաբանություն։ Պատարագի ժամանակ քրիստոնյաներս ի միասին ենք հավաքվում, որպեսզի գոհաբանություն հայտնենք Աստծուն, քանի որ «շնորհակալ եմ», «շնորհակալություն» բառերը ամենաճիշտ խոսքերն են, որոնցով մարդը կարող է դիմել Աստծուն»։

(Հատված Մոսկվայում 2014 թվականի դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած Ուղղափառ երիտասարդության միջազգային համագումարին ունեցած ելույթից)։