Սուրճը նվազեցնում է դիաբետի առաջացման ռիսկերը 

Սուրճը նվազեցնում է դիաբետի առաջացման ռիսկերը 

Շվեդիայի Կարոլինգյան համալսարանի գիտնականները պարզել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականություն ունեցող ըմպելիքները կարող են բավականին լավ ազդել մարդու մոտ ավելորդ քաշի նվազեցման վրա։ Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան տասը հազար մարդու առողջական տվյալներ, որոնց մի մասն ունեցել է երկրորդ տիպի դիաբետ եւ ավելորդ քաշ։

Տվյալների անալիզը ցույց է տվել, որ օրական առանց կաթի եւ շաքարի չորս բաժակ սեւ սուրճի օգտագործումը դրականորեն է ազդում մարմնի զանգվածի ինդեքսի վրա եւ նաեւ նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի հետ կապված ռիսկերը։ Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ սեւ սուրճի մեջ առկա են բազմաթիվ միկրոտարրեր ու անտիօքսիդանտներ, որոնք օգտակար են մեթաբոլիզմի համար։ Դրանց թվում են՝ կալիումը, մագնեզիումը, նիացինը եւ այլն։ Միաժամանակ, գիտնականները կապ չեն հայտնաբերել կոֆեինի ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման միջեւ։