Սլավյանսկում հարիսայի փառատոն են անցկացրել
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկում նախօրեին անցկացվել է հայկական ավանդական կերակուր հարիսայի համտես փառատոն։
Ազգային այս կերակրատեսակը, ըստ հայկական ավանդական հավատքային պատկերացումների, մատուցվում է ժողովրդին որպես Աստծուն ուղղված զոհաբերություն։ Փառատոնն ուղեկցվել է ազգային երգ ու պարով։ Փառատոնը կազմակերպվել է տեղի հայկական համայնքի կանանց խորհրդի կողմից։
Կարծիքներ