Կորցրել են կապը տիեզերական սարքի հետ

Կորցրել են կապը տիեզերական սարքի հետ

Ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ կորցրել է կապը Լուսին ուղարկված Capstone (Cislunar Autonomous Positioning System Technology Operations and Navigation Experiment) տիեզերական սարքի հետ։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Ներկայումս մասնագետները փորձում են վերականգնել կապը եւ վերացնել անսարքությունը։

ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ ունեն մի քանի օր մինչեւ այն պահը, երբ հարկ կլինի կարգավորել թռիչքի հետագիծը։ Capstone-ը արձակվել է հունիսի 28-ին՝ Artemis առաքելության շրջանակներում, որի նպատակն է տիեզերագնացների ուղարկել Լուսին։