Ես 40 տարվա լրագրող եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ…

Ես 40 տարվա լրագրող եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ…

Արաաաաա՛, չմեռա՝ սա էլ տեսա: Նիկոլն ինձ՝ 40 տարվա լրագրողիս, կատարելագործվելու կամք է մաղթում: Թե բա՝ սիրելի գործընկերներ… Ես քեզ ի՞նչ գործընկեր, այ քաղաքական պուտանկա: Ես ինչպե՞ս կարող եմ գործընկեր լինել մեկին, որը համարվում է հայ լրագրության ամոթն ու խայտառակությունը: Ես այդ ինչքա՞ն պիտի դեռ կատարելագործվեմ, որ կարողանամ շանտաժով փող աշխատել, ինչպես դու եւ քո ընտանիքին պատկանող թերթը: Միշիկի փողերը հե՞տ ես տվել… Էն, որ ասում էր՝ չվաճառվող ՀԺ-ի վերադարձի դեզերն իրացնում էինք, որ ինձ ու իմ ընտանիքի անդամներին չթիրախավորեր: Շնորհք չունեցար՝ այս խայտառակությունն անգամ հերքելու, ես քեզ ի՞նչ գործընկեր:

Քաղաքացիական պոռնոգրաֆիա կոչվող ախոռիդ բերանը գոնե փակած լինեիր: Բավական չէ իրենք վերբալ մարմնավաճառություն են անում, մի բան էլ հայ լրագրողներին են վերբալ մարմնավաճառ անվանում: Այսօր եկել ես, թե՝ հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ… Էս ի՛նչ կեղծավորություն է, այ ստախոս: Դու ո՞նց կարող ես հարգել հայ մամուլի այն ներկայացուցիչներին, որոնք լպստվելու փոխարեն այիբդ երեսովդ են տալիս՝ չվախենալով ո՛չ քո, ո՛չ էլ բերետավոր ոստիկանությանդ հետապնդումներից: Լրագրողների դեմ հարուցած որեւէ՝ գոնե մեկ հատ, շահած գործ ունե՞ս: Չունես: Քրեական բազմաթիվ գործեր են հարուցվել գործընկերներիս, այդ թվում՝ նաեւ իմ դեմ: Մինիստրներդ դափոններով դիմում էին դատախազություն, որ ուժայինները մեր հոդվածներում առկա փաստերը քննեն ու գործ հարուցեն մեր դեմ: Հարուցվե՞լ են: Եվ դո՞ւ ես խոսում մեր կատարելագործվելու անհրաժեշտությունից: Գնա, գնա՝ մի քիչ էլ կատարելագործվիր, մինչեւ հասկանաս, թե ինչ է նշանակում պետական լծակներով մամուլը եւ լրագրողներին հետապնդումների ենթարկելը:

Էս ի՞նչ ես գրել ուղերձիդ մեջ, այ անգրագետ. «Այս տոնը կոչված է մեկ անգամ եւս արժեւորելու եւ նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետեւողական է եւ շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով»: Հայերենի դասատուիդ հոր քյալլեն… Գնա, փորձիր սխալներդ ուղղել, հետո կբերես, որ նորից ստուգեմ եւ, ինչպես էն հին ու բարի ժամանակներում էի անում, տետրի թերթի վրա խզբզածդ հիմարությունները դարձնեմ հայերեն խոսք:

Անգամ շնորհավորական ուղերձդ չես կարողացել գրել առանց մանիպուլյացիայի ու ճոռոմությունների: «Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում…»,- դու ես գրել: Իսկ ինչո՞ւ չես գրել՝ «կանգնած», ինչո՞ւ չես գրել, որ ազգովի ք.քի մեջ ենք, եւ դու ես մեզ գցել դրա մեջ: Եվ դու դիտավորյալ ընտրում ես ներկա շարունակական ժամանակաձեւը, որ ցույց տաս, թե ազգի հետ միասին ես դիմակայում «բազմաթիվ մարտահրավերները»: Այդ մարտահրավերները չկային, քանի դեռ չկայիր դու: Պատերազմ չկար, Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն էր, աշխարհում ոչ ոք չէր էլ մտածում, որ Գորիս-Կապան ճանապարհը մերը չէ, որ Ադրբեջանին Նախիջեւան հասնելու համար հատուկ միջանցք է պետք… էս ի՞նչ բերիր մեր գլխին, այ ազգակործան պատուհաս: Հիմա էլ եկել ես, թե՝ «Այս օրերին ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում…»: Տեսնես քեզ համար որեւէ մարտահրավեր գոյություն ունի՞, թե՞ ծովը ծնկներիցդ է՝ փողը կա, յոլդաշությունը կա, Ալիեւն էլ քո ասելով է կրակում կամ լռում:

Քանի կար՝ հայրենիքն ուրիշ ձեւերով էիք վաճառում՝ պայմանավորված պատերազմով, թուրքի լամուկներին առանց մեկ հատիկ կրակոցի Սեւ լիճ ու Շուռնուխ բերելով, քաղաքները դժգույն ու դժբախտ անվանելով, սարերի ձյունապատ գագաթներից հրաժարվելով: Ինչ մախինացիաներ ասես, որ չեք արել քաղպուտանկաներով: Հիմա էլ նոր բան եք հնարել՝ 150 հազար դոլարով Հայաստանի քաղաքացիություն տալ բոլոր ցանկացողներին: Գոնե հասկանո՞ւմ եք, թե թուրքական ու ադրբեջանական բանկերին ինչպիսի հնարավորություն եք տալիս՝ զարգացնելու իրենց վարկային քաղաքականությունը՝ գումարներ տրամադրելով Հայաստանում բնակվել ցանկացող թուրքերին ու ադրբեջանցիներին: Եվ սա դեռ հարցի մի կողմն է: Որքա՞ն պետք է տվյալ պետությունը չհարգի իր քաղաքացուն, որ քաղաքացիությունը դարձնի շուկայի պարզունակ ապրանք: Է՞ս չեք դուք:
Հայ մամուլի երախտավոր Փաշինյան Նիկոլը, որ չի խորշում ո՛չ իր տան մոտ ժողովրդի վրա կրակելուց, ո՛չ դատարաններ շրջափակելուց, ո՛չ մամուլին դատի տալուց, մամուլի ազատությունը համարում է կարեւորագույն արժեք: Մտածելու բան է, բայց, ինչպես ասում են, ցոփ ու շվայտ կյանքը բթացնում է մարդու հիշողությունը: Էն ե՞րբ էր, որ լուտանքներ էր թափում մամուլի գլխին, ինչ է թե գրել էին՝ Նիկոլը խաշ է կերել: Իսկ Լիբանանում, ուր հավաքվել էին հայ մամուլի պատասխանատուները, Արամ Ա կաթողիկոսի ներկայությամբ ինչպե՞ս պահեց իրեն Նիկոլի ընտանեկան թերթի խմբագրապետուհին: Իսկ քանի՞ լրատվամիջոցի է Նիկոլն անձամբ վիրավորել, ինչ է թե այդ լրատվամիջոցներն ամբիոն էին տրամադրում իր քաղաքական հակառակորդներին: Այսքանից հետո հարց է առաջանում, չէ՞, թե ինչ է հասկանում Նիկոլը «մամուլի ազատություն» ասելով:

Ի՞նչ ասեմ, տոները եւ մասնագիտական օրերը լավ առիթ են այս կամ այն ոլորտի մարդկանց աշխատանքը կարեւորելու, շնորհավորելու, ջերմագին մաղթանքներ հղելու համար: Ահավասիկ՝ Նիկոլը, օգտվելով առիթից, մեզ՝ լրագրողներիս է դիմել.  «Ձեր բարդ եւ պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք եւ ձգտում»: Վերեւում արդեն ասացի, որ առանձնապես շոյված չեմ նրա այս մաղթանքից, բայցեւայնպես, պետք է դեռ ուրախ լինենք, որ եւս մեկ բարի ավանդույթ չխախտվեց: Եսիմ, ասում են՝ սատանան նաեւ այսպիսի մանրուքների մեջ է: Գուցե երբեւէ ինձ իմ բազմաչարչար կյանքում հաջողվի տեսնել մի կառավարություն, մի բարձրաստիճան պաշտոնյա կամ հենց ղեկավար, որ առանց դերասանություն անելու կշնորհավորի մեր՝ լրագրողներիս մասնագիտական տոնը: Պանիկովսկին կասեր՝ Շուրա, աղջիկներն ինձ չեն սիրում…