Գիշերամիզություն ունեցող զինվորը չի ազատվի ծառայությունից, բայց հեշտացված ռեժիմով կծառայի

Գիշերամիզություն ունեցող զինվորը չի ազատվի ծառայությունից, բայց հեշտացված ռեժիմով կծառայի

Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցման, գրագիտության խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների` գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով: Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։ Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ»,- ասաց նա։