Հայ ժողովրդի բանջարեղեն հատվածին

Հայ ժողովրդի բանջարեղեն հատվածին

2018 թվականին Շենգավիթ համայնքի իմ ընտրատարածքի, իմ հեղինակությունն ընդունողներին ասել եմ՝ «Իմ քայլից» Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Գեւորգ Պապոյան. ում ցանկանում եք, ընտրեք:

2018 թվականի նոյեմբերին, Փաշինյանի ներկայությամբ, առաջարկել եմ սոցիալ-տնտեսական զարգացման մոդել: Անտեսվել է:

2021 թվական: Եկամտի երկու աղբյուրներից, իմ կոչումը համարվող աշխատանքից ինձ ազատել են Արայիկ Հարությունյանը (մի ժողովուրդ, որն ունեցել է կրթության եւ գիտության, էլ չասենք՝ մշակույթի այսպիսի նախարար, ապրելու իրավունք չունի), Վահան Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ցրել: Ոչ, դա կարեւոր նախարարություն է. դրանից պետք է առանձնացնել գյուղատնտեսության նախարարությունը: 2021 թվականի հուլիսին նշանակվելիք նոր նախարարը թող միառժամանակ հանգրվանի, օրինակ, «Մարիոթ հոթելում», մինչեւ Անգլիական այգու դիմացի շենքը հիմնովին քանդվի, ու կառուցվի նորը, այլապես այդ շենքի փչացրած աուրան թույլ չի տա զարգացնել մեր երկրի տնտեսությունը:

Նյութական խնդիրներ չունեմ, որովհետեւ չորս արծիվ, ինտելեկտուալ տղաներ ունեմ: Բայց դա չէ կարեւորը: Դիմում եմ հայ ժողովրդի այն մասին, որին անվանում են կենսազանգված, լավագույն դեպքում՝ բանջարեղեն:

Դուք բանջարեղեն եղել եք Նիկոլ առաջինի, Նիկոլ երկրորդի, Նիկոլ երրորդի եւ Նիկոլ չորրորդի օրոք: Դուք բանջարեղեն կլինեք նաեւ թուրք-սելջուկյան լծի տակ, դեպի ուր ձեզ առաջնորդում է դուխով Նիկոլ IV-ը, այսինքն՝ Փաշինյանը:
Ձեր քվեն տվեք Նիկոլ IV-ին՝ հետագայում եւս բանջարեղեն մնալու ակնկալիքով, իսկ եթե որոշել եք մեկ կարգով բարձրանալ, ձեր քվեն տվեք «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին, «Բարգավաճ Հայաստան», «Ազատություն» եւ «Զարթոնք» կուսակցություններին: Ես ինքնասպանություն կգործեմ, եթե այս քաղաքական ուժերը հիասթափեցնեն հայ ժողովրդին:

Գագիկ Վարդանյան