Կացնի կոթը մեզանից է․․․

Կացնի կոթը մեզանից է․․․

Թուրքական ժողովրդական ասացվածք է՝ «Թշնամուն գրկած են խեղդում»։ Սա ի՞նչ է նշանակում, որ թշնամուն հաղթում են՝ շահելով նրա վստահությունը։ Ասացվածքներ կան, որ դիվանագիտական զենքեր են և ժամանակ առ ժամանակ օգտագործվում են։  Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ հասկանում են, որ Հայաստանը հենց այդ գրկախառնության մեջ է և եվրոպական բազուկները, որոնք գրկում են Հայաստանի բարակ , միջանցքանման իրանը, սկիզբ են դնում Հայաստանի շնչահեղձ լինելուն։ Մի կողմից համակ Եվրոպան է թևերը  բացել , մյուս կողմից Ադրբեջանն ու Թուրքիան են Հայաստանը գրկելու համար տարածել թևերը։ Ու մի բանի էլ լավ տիրապետում են գիրկ բացողները։ Նրանք գիտեն, թե ո՞րն է հային հաղթելու ամեազորեղ գործիքը։

Նրանք  արդեն ունեն այդ գործիքը և հիմա առավել քան վստահ են , որ իրենց գիրկը նետվողը կամրջից ցած նետվողի պես այլընտրանք չունի։ Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ նրանք ձեռք են բերել շագանակներն այլոց ձեռքերով կրակից հանելու ուկրաինական Զելենսկուն ու վրացական Սաակաշվիլուն համարժեք մեկին։ Լավ տիրապետում են , որ հային հաղթելու միակ ձևը հենց հայի միջոցով հայի  դեմ կռվելն է։ Հայկական իմաստությունները նրանք օգտագործում են հացի տեղ։ Վերցնենք թեկուզ այս այլաբանությունը, որ օգտագործել են․  «Ծառն Աստծու մոտ գնաց` կացնից գանգատվելու, որ իրեն կտրում է, Աստված ասաց` կոթը քեզանից է» («Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրան կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա»)։ Հենց այդ հռետորաբանությամբ էլ մեծ տերությունները խոսում են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք, ումի՞ց եք բողոքում։

Կամ Հայաստանում զորքը հետքաշելու հրաման տվել եք դուք, մեզնից ի՞նչ եք պահանջում։ Ուղղակի մեր երեսին շփում են՝ կացնի կոթը ձեզանից է։ Եթե բերդը միջից չքանդեն, բերդը կանգուն կմնա։ Էլի հայկական ասացվածք է․«Բերդն իր միջից կքանդվի» կամ «Փետի ցեցը իրանից կըլնի»։ Այսինքն իրենք գտել են փայտը փոշիացնելու, մասնիկների բաժանելու կամ բերդը վերցնելու բանալին։