Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջեւ։ Երկու վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը:

Մոսկվայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը, տարբեր ոլորտներում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը»:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետները անդրադարձել են նաեւ կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցին: