Վարչապետի այցից առաջ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահը բերման ենթարկվեց

Վարչապետի այցից առաջ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահը բերման ենթարկվեց

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը քիչ առաջ կառավարության երրորդ մասնաշենքի դիմացի այգուց բերման ենթարկվեց՝ պետական արարողակարգի խախտման պատճառաբանությամբ։

«Ոստիկանությունն ինչպես միշտ սարսափում է այն մտքից, որ քաղաքացիները կարող են հանկարծ Փաշինյանին հիշեցնել կատարած հրեշավոր դավաճանության, Արցախի դավադիր հանձնման և հակապետական գործողությունների մասին»,- ասաց Կարապետյանը։

Նշենք, որ բերման ենթարկվելու ժամանակահատվածում տեղեկություն կար, որ կառավարության երրորդ մասնաշենք պետք է ժամանի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։