Քոչարյանի գործով նիստին երկու քաղաքացու բռնի ուժով հեռացրին նիստերի դահլիճից․ տեսանյութ

Քոչարյանի գործով նիստին երկու քաղաքացու բռնի ուժով հեռացրին նիստերի դահլիճից․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ 

Նիստին Քոչարյանին դիմավորեցին «Քոչարյան, հերոս», իսկ մյուս կողմը՝ «Քոչարյան, մարդասպան» վանկարկումներով։ Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցներին ապակիներից այն կողմ ձեռքով ողջունեց, ապա սկսեց զրուցել իր պաշտպանների հետ։

Ապակիներից այս կողմ երկու կողմերի միջեւ սկսվեց վիճաբանություն։ Մեկը մյուսին վիրավորանքներ հասցրին։ Բանը հասավ նրան, որ հայհոյանքների համար երկու կողմից բռնի ուժով քաղաքացիների հեռացրին դատական նիստերի դահլիճից։