«Այս դեպքում նա իրավացի էր». Քիմ Քարդաշյանը խոսել է Քանյե Ուեսթի մասին

«Այս դեպքում նա իրավացի էր». Քիմ Քարդաշյանը խոսել է Քանյե Ուեսթի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Քիմ Քարդաշյանը զարդարել է Time ամսագրի շապիկը։ Նրա Skims ապրանքանիշը ճանաչվել է այս տարվա ամենաազդեցիկ ընկերություններից մեկը։ Լրագրողների հետ զրույցում աստղը հիշատակել է Քանյե Ուեսթին (նա դա անում է չափազանց հազվադեպ)

Քիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է նա հեռացրել Նորթի TikTok տեսանյութը. «Հենց ես լսեցի երգի բառերը, ասացի՝ «Օ, ոչ, և մենք նկարահանել ենք սա», – ասել է 42-ամյա աստղը Time ամսագրին։ Նա հավելել է, որ ինքը տեսել է, թե ինչ է գրված համացանցում. «Քանյեն ճիշտ էր»: «Միգուցե նա իրավացի էր այս դեպքում», – համաձայնել է նա: Ի դեպ, ավելի վաղ ռեփերին զայրացրել էր, որ աստղը թույլ է տվել իրենց դստերը՝ Նորթին, օգտահաշիվ ստեղծել TikTok-ում։

Գրեթե մեկ տարի առաջ Քիմ Քարդաշյանը բաժանվեց Փիթ Դևիդսոնից՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Այս ընթացքում կատակերգուին արդեն վերագրել են Էմիլի Ռատաժկովսկու հետ սիրավեպը։ Իսկ այժմ նա երջանիկ հարաբերությունների մեջ է դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ, ում հետ ծանոթացել է Body, Body, Body ֆիլմի նկարահանման հրապարակում։ Բայց Քիմը դեռ մենակ է։ Չնայած վերջերս լուրեր են պտտվում, որ ռեալիթի հեռուստաաստղը հանդիպում է Ժիզել Բունդհենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեյդիի հետ։

2021 թվականի սկզբին լուրեր տարածվեցին, որ Քանյեն և Քիմը բաժանվում են։ Մեկ տարի անց նրանք պաշտոնապես բաժանվեցին։ Նախկին սիրահարները միասին մեծացնում են դստերը՝ Նորթին, որդուն՝ Սեյնթին և երեխաներին փոխնակ մորից՝ Չիկագոյին և Փսալմին։