Ուկրաինան վերականգնում է ավիաթռիչքները դեպի Բաքու

Ուկրաինան վերականգնում է ավիաթռիչքները դեպի Բաքու

Դեկտեմբերի երեսունից վերականգնվում են Կիեւից դեպի Բաքու ավիաթռիչքները։ Այս մասին հայտնում է «Ուկրաինական միջազգային ավիաուղիները», ըստ Trend-ի փոխանցման։

Թռիչքները վերականգնվում են շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Նշենք, որ ավիաթռիչքները դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով։