«Նրանք շատ լավ հասկանում են, որ սա իրենց վերջն է․ արդեն աշխատանքային ժամ են փոխում»

«Նրանք շատ լավ հասկանում են, որ սա իրենց վերջն է․ արդեն աշխատանքային ժամ են փոխում»

«Ոչ միայն ձերբակալություններ են անում, անօրինական քայլեր են անում, այլ նաև դաշտ են նետել իրենց հակաքարոզչական սխեման։ Դուք ինքներդ շատ լավ տեսնում եք, որ այս ակցիաներին միայն արցախցիները, միայն երևանցիները չէ, որ մասնակցում են, մեզ միացել են ու միանում են տարբեր մարզերից, սակայն իշխանական կայքերը այդ ամբողջը որակում են որպես «ղարաբաղցի ջարդարարներ»։  Այս մադրիկ պատրաստ են տալ հայրենիքը, պատրաստ են տալ զոհեր, հրահրել ազգային բախումներ։ Այս մարդիկ ամեն բանի պատրատ» են։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խաղաղ անհնազանդությունների մասնակից Նարե Սիմոնյանը, որը արցախցի է՝ Շուշիից։

«Ես կարծում եմ, որ իրենք շատ լավ տեսնում են ու հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում։ Ես կարծում եմ, որ իրենցից ոմանք արդեն շատ լավ հասկանում են, որ սա արդեն իրենց վերջն է։ Իրենք արդեն ստիպված են որոշ տեղերում արդեն հաշվի նստել մեզ հետ։ Նրանք անգամ աշխատանքային ժամերն են այսօր փոխել։ Ի՞նչ իրավունքով են աշխատանքային ժամ փոխում, դա մեծ խախտում է։ Մենք պայքարը շարունակելու ենք, որ ազատվենք այս ռեժիմից, իսկ դա անելու ենք ու շատ կարևոր է, որ անենք հենց սահմանադրական եղանակով»,- հավելեց նա։