Մասիս Մայիլյանը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ

Մասիս Մայիլյանը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայիսի 30-ին հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով շնորհավորել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում իմ վերանշանակվելու կապակցությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր ենք փոխանակել արտաքին քաղաքական օրակարգի և անվտանգության ոլորտի մի շարք հարցերի շուրջ»։