Ինչպես են Էջմիածնում պայքարում կորոնավիրուսի դեմ

Ինչպես են Էջմիածնում պայքարում կորոնավիրուսի դեմ

Էջմիածնի քաղաքապետարանը կանխգելիչ միջոցառումներ է կազմակերպել քաղաքի փողոցներում։

«Կանխարգելիչ միջոցառումներ.
Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում եւ մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ.
Քաղաքի փողոցները նախապես մաքրվել են փոշեկուլ մեքենայի օգնությամբ
Այս պահին ընթացքի մեջ են փողոցների քլորամաքրման աշխատանքները
Քլորաջրով ախտահանվում են նաեւ մայթերը

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ Բարեկարգում տնօրինության ուժերով:
 Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:»