Նոր տարվա նման առևտուր են անում

Նոր տարվա նման առևտուր են անում

Մայրաքաղաքի խանութներում այսօր պարենի՝ ձեթի, կարագի, մսմաթերքի հարցում մի փոքր լարված էր։ Որոշ խանութներում երեկոյան արդեն չկար միս, թռչմանթերքը, թեպետ կողքիններում կար։ «Պետուշոկ» խանութում օրինակ, ինչպես կորոնավիրուսի առաջին դեպքի օրը՝ մոտ երկու շաբաթ առաջ,  մսամթերքի բաժինը սրբված էր։ Ակնհայտ կիտրոնի, սխտորի ու կոճապղպեղի դեֆիցիտ կա։ «Նոր Զովք» խանութներից ցանցից հայտնեցին, որ շատ են սկսել գնել նաև տնտեսական ապրաքներ՝ օճառ, ամանների հեղուկներ, ժավել ու ախտահարիչ քիմիական միջոցներ։

Դեղատներում վերջին երկու օրերին հայտնվել են դիմակները՝ 200 դրամով։ Ռեզինե ձեռնոցների գինը 700 դրամ է՝ մեկ զույգի համար։
 
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տարածվել էր տեսաձայնագրությունը, որտեղ մարդիկ սրբում, տանում են խանութների դարակները։ Այն տարածել էր գյումրեցի օգտատեր։ Բայց հետագայում հերքվել էր, թե նկարահանումը կատարվել է Գյումրիում կամ Հայաստանում, չնայած հացի համար կռվող անձինք հայեր են։
Ինչպես տեղեկացնում են Գյումրիից՝ որոշ խանութներում ակտիվ առևտուր է ընթանում։ «Նոր տարվա նման առևտուր են անում»,-ասաց մեր ծանոթ գյումրեցին։