Շվարցենեգերը վթարի է ենթարկվել

Շվարցենեգերը վթարի է ենթարկվել

Ամերիկացի հանրահայտ կինոդերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Աղբյուրի փոխանցմամբ, հեծանիվ վարող կինը կտրուկ շրջվել է դերասանի մեքենայի դիմաց, ինչի արդյունքում նա չի հասցրել արգելակել։ Տուժած կինը հոսպիտալացված է։

Շվարցենեգերը ցուցմունք է տվել իրավապահներին։