Բայդենը Թուրքիայի հարցով կարգադրություն է արել

Բայդենը Թուրքիայի հարցով կարգադրություն է արել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետական պատկան ​​կառույցներին հանձնարարել է գնահատել Թուրքիային օգնելու տարբերակները։  Այդ մասին տեղեկությունը տարածել է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը։

«Նախագահ Բայդենը USAID-ին և պետական ​​այլ գործակալություններին հանձնարարել է գնահատել ԱՄՆ-ի օգնության տարբերակները՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածներին աջակցելու համար: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին՝ գործակցելով Թուրքիայի կառավարության հետ»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: