Կարմրուկով հիվանդացության դեպքերը կտրուկ ավելացել են․ ԱՀԿ 

Կարմրուկով հիվանդացության դեպքերը կտրուկ ավելացել են․ ԱՀԿ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Եվրոպական ռեգիոնում կարմրուկով հիվանդացության դեպքերը ավելացել են 30 անգամ։ Ըստ հաղորդման, 2023 թվականին, ռեգիոնի 53 երկրից 40-ում արձանագրվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 30 հազար դեպք, այն դեպքում, երբ 2022 թվականին այդ ցուցանիշը եղել է 941։ Մոտ 21 հազար մարդ հոսպիտալացվել է, հինգ մարդ մահացել է։

Նշվում է, որ կարմրուկով վարակման դեպքերը արձանագրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ այն համարվել է լիկվիդացված։ Սրանով պայմանավորված, ԱՀԿ-ն կոչ է արել եվրոպական երկրներին կարմրուկի դեմ պատվաստել երեխաների ավելի քան 95 տոկոսին։