Գիտեն, թե ես իրանց կալանքից վախում եմ, թող իրանք մտածեն՝ որ մտան գաղութ, կարող ա կնգա յուբկա հագցնեն

Գիտեն, թե ես իրանց կալանքից վախում եմ, թող իրանք մտածեն՝ որ մտան գաղութ, կարող ա կնգա յուբկա հագցնեն

«Հրապարակի» զրուցակիցը բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն է: Սկիզբը՝ այստեղ։

-Պարոն Հակոբկոխյան, իսկ հավատո՞ւմ եք մերօրյա ընդդիմությանը:

-Դժվար հարց ես տալիս շատ: Ես չեմ հասկանում` ընդդիմությունն ինչ ա վաբշե: Կյանքով հայրենիք ազատագրած մարդուն ես ո՞նց կարամ չհավատամ: Օրինակ՝ Սեյրան Օհանյանը: Ես նրան չեմ ճանաչում, բայց ո՞նց կարամ իրա նման մարդուն չհարգեմ: Ես իրան նայում եմ որպես իմ ազգի հերոս: Էս մարդը պատրաստ ա եղել իրա կյանքով հայրենիքն ազատագրի: Ոտքը կորցրել ա, բախտը բերել ա՝ ողջ ա մնացել: Կարար ոտքը չկորցներ, սիրտը կորցներ: Իրա աշխատանքով էլ ցույց ա տալիս, որ հանուն հայրենիքի ամեն ինչի պատրաստ ա: Սա մի օրինակ էր: Էլի կան մարդիկ, որոնք ապրած ունեն: Ես մարդու լեզվին չեմ նայում, նայում եմ արած գործին: Եթե մի մարդ մենակ խոսում ա, ես էդ խոսացածին բանատեղ չեմ դնում: Ես հավատում եմ էն մարդուն, որը գործով ինչ-որ բան ա անում: Թումանյանն ասում ա՝ մարդու գործն է միշտ անմահ: Իզուր չի ասել Թումանյանն էս խոսքերը: Ես մարդ գիտեմ, որ խոսքով եսիմինչեր ա ճղում, բայց հետո արածը մի բան չի, անգամ ասածի մեկ տոկոսին չի համապատասխանում: Մարդիկ էլ կան, որ քիչ խոսում են, բայց շատ անում են: Թե չէ` դիմություն, ընդդիմություն, ես դրանցից բան չեմ հասկանում: Մարդուն իրա արած գործով եմ ընդունում ու գնահատում: Ես բռնցքամարտի մեծ մասնագետ եմ: Ամեն ինչ վերածում եմ իմ բռնցքամարտին, հետո նոր ենթադրություններ եմ անում: Պատերազմը նման էր սիրողական բռնցքամարտի: Այն բաղկացած ա լինում երեք փուլից: Ասենք` եթե բռնցքամարտիկը, ինչքան էլ ուզում ա լավը լինի, եթե կողքը վատ մարզիչ ա կանգնած, էդ բռցքամարտիկը դժվար թե կարողանա մեծ հաջողությունների հասնի և հակառակը: Եթե բռնցքամարտիկի կողքին լավ մարզիչ ա կանգնած, իրավիճակը փոխվում ա: Հիմա` մեր պատերազմը լրիվ սիրողական բռնցքամարտի ա նման։ Առաջին փուլում հաղթեցինք, ազատագրեցինք մեր հայրենիքը, երևի հիշում եք ղարաբաղյան առաջին պատերազմը: Երկրորդ փուլում Նիկոլի նման մարտավկա կանգնեց մեր ազգի կողքը, ու մենք ահավոր պարտություն կրեցինք: Հիմա նպատակս էն ա, որ գտնենք մի նենց խելացի մարտավկայի, որ գա` կողքներս կանգնի, ճիշտ ուղղություն տա, որ երրորդ փուլում նորից հաղթենք մարտը: Հիմա ես էդ մտորումների մեջ եմ: 

- Այսինքն, լավատեսորեն եք տրամադրված: Հույս ունեք, որ դեռ հաղթելու ենք:

- Մենակ լավատես կլինեմ, եթե էդ խելացի մարտավկան գա կանգնի կողքս, հիշացնի, որ ոնց էր անում, որ հաղթում էր: Հիմա եթե գտանք, ամեն ինչ նորմալ կլինի, եթե մնացինք էս կիսագրագետ մարդկանց հույսին, լավ չի լինի: Տեսնում եք, էլի, Զելենսկին ինչ բերեց եքա Ուկրաինայի գլխին: Օտարերկրյա ֆինանսավորողները փորձ կատարեցին հայ ազգի գլխին, մի հատ Զելենսկու նման դերասանուհի բերին դրին գործի, ու տեսանք, թե ինչ եղավ:

- Կա՞ ինչ-որ քաղաքական գործիչ, ում կվստահեիք երկրի կառավարումը:

- Ինչի հայ կնոջ արգանդը չորացե՞լ ա, որ մի խելացի մարդ չկա: Ցավդ տանեմ, մնում ա գտնենք, համոզենք, բերենք: Տենց մարդիկ կան:

- Մի ժամանակ վարչապետի հրաժարականի պահանջով պայքար էիք սկսել: Հիմա չե՞ք ցանկանում նոր պայքար մղել:

- Տղես ամսի 11-ին Եվրոպայի առաջնությունում ա հանդես գալու, հիմա իրանով եմ զբաղված: Գնա, բարով-խերով հետ գա, պետք ա պայքարեմ: Բա որ չպայքարենք, ո՞նց ազատագրենք էս երկիրը: Պիտի փորձեմ: Պիտի գլուխս տամ էս պատին, էն պատին, որ մեր ազգը փրկեմ: Պետք ա մեր ազգը ազատագրենք, թե չէ սենց չի կարա երկար շարունակվի: Գերի ենք սաղս: Գնացել եմ դատարանից խնդրել եմ, որ «սեկտս» բացեն, ես կարողանամ տղուս հետ թռնեմ: Սաղիս գերի ա վեկալել: Հիմա էլ հոդված են վրես դրել, թե իբր իշխանություն եմ փորձել զավթել:

- Այսինքն` իշխանություն զավթելու փորձի համար Ձեր դեմ քրեական գո՞րծ կա:

- Հա, մի տարի առաջ բռնին կալանավորին, հիմա էլ հոդված են փոխել, մթոմ իշխանություն եմ փորձել զավթել, ու տենց: Մի տարի առաջ բռնեցին, հետո բաց թողեցին:

- Դատական գործն ընթացքի մե՞ջ է:

- Հա, մի շաբաթ առաջ էր դատը, հետաձգեցին մայիսին: Ձգձգում են, որ ինձ գերու կարգավիճակում պահեն: Գիտեն, թե ես էլ իրանց կալանքից վախում եմ, թող իրանք մտածեն, որ մտան գաղութ, կարող ա կնգա յուբկա հագցնեն: Ես ուր էլ ընկնեմ, իմ տեղն ունեմ: Ես նենց եմ ապրել իմ կյանքում, որ ուր էլ ընկնեմ, ոնց կամ՝ մնալու եմ: Թող էն մարդիկ մտածեն, որ էսօր շաշի բախտով վլաստի են, վաղն ընկան ուրիշ տեղ, կարող ա կնգա յուբկա հագցնեն ու տենց էլ պահեն:

- Ընդդիմությունը, ըստ էության, փողոցային պայքար չի մղում: Վերջին նման պայքարը մեկ տարի առաջ էր:

- Դիմություն, ընդդիմություն` ես չեմ հասկանում: Ես հասկանում եմ մարդ ու անասուն: Ես էդ բաներից շատ հեռու եմ: Դե, երևի ով ուզում ա մի բան անի, կալանավորում են, մյուսներն էլ տո թե վախենում են, թե փողով ծախվում են, չգիտեմ: Շներ կան, չէ՞, որ վնգստում են, տանում ես՝ լափը դեմներն ես գցում` հանգստանում են: Հիմա երևի տենց մարդիկ էլ կան, տարել լափ են քցել դեմները, նրանք էլ լափում ու ձեն չեն հանում:

- Հայաստանը նոր նախագահ ունի: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Սրանք լավ կոլխոզի նախագահ կաշխատեն, սրանցից ի՜նչ երկրի նախագահ: Թող էթան մի հատ կոլխոզ ղեկավարեն, կոլխոզը գոնե բարգավաճի, նոր գան երկիր ղեկավարեն: Այ քեզ բան: