«Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Rosa Linn-ը
Մենք փետրվարի 13-ին գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ վանաձորցի երգչուհի Rosa Linn-ը ( Ռոզա Կոստանդյան)։ Առաջին ալիքի ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Նաև գրել էինք, որ պաշտոնապես ներկայացուցչի անունը կհրապարակվի մարտին։
Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրեց.
«Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից:
«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել». Ռոզա Լին
Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին»:
Կարծիքներ