Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մնացած խաղերը կանցկացվեն չեզոք դաշտերում

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մնացած խաղերը կանցկացվեն չեզոք դաշտերում

Չեմպիոնների Լիգայի մնացած հանդիպումները կանցկացվեն չեզոք դաշտերում։ Այս մասին հայտնում է sport-express-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քառորդ եզրափակիչները, կիսաեզրափակիչն ու երզափակիչը անցկացվելու են Լիսաբոնում «Ութի եզրափակչի» ֆորմատով՝ օգոստոսի 12-23-ին։ Սակայն մնում էր չլուծված 1/8-րդ եզրափակչի չորս պատասխան խաղերի ճակատագիրը։ Ներկայումս մնացել են «Յուվենտուս»-«Լիոն», «Ման սիթի»-«Ռեալ», «Բավարիա»-«Չելսի» եւ «Բարսա»-«Նապոլի» հանդիպումները։ Դրանք, ըստ ՈՒԵՖԱ-ի, կկայանան օգոստոսի 7-8-ին, սակայն թե որտեղ, դեռ չի ասվում։