Հայաստանը պետք է անի վերջին քայլը․ ի՞նչ է ակնարկում Ալիևը

Հայաստանը պետք է անի վերջին քայլը․ ի՞նչ է ակնարկում Ալիևը

«Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են երեք միջազգային կողմեր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ադրբեջանն անկեղծորեն մասնակցում է այս գործընթացին երեք ուղղություններով և ցուցաբերում է արդյունքի միտված մոտեցում։ Բայց առայժմ արդյունք չկա»։

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։

«Կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի վերջին քայլը։ Պատերազմից հետո արդեն մի շարք քայլեր են արել, և ես չէի ասի, որ այդ քայլերը կամավոր են արվել։ 

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են մի քանի պահեր: Դրանք Հայաստանին հստակ ցույց տվեցին, որ եթե իրենք չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ 

Պարզ է, թե դա ինչ է նշանակում նրանց համար: Նրանք արդեն ընդունել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, դա բացահայտ հայտարարեցին, և հիմա արդեն սկսվել է փաստաթղթի ստորագրման փուլը։ Սա բացառիկ կարևոր վերջին պահն է»,- նշել է նա։