Փարիզում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը․ Մալենան ելույթ կունենա 9-րդը

Փարիզում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը․ Մալենան ելույթ կունենա 9-րդը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝  14-ամյա Մալենան:

Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա իններորդ համարի ներքո: Մրցութային  «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։

Մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Հաղթողը կընտրվի հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։