Բելառուսական լրատվամիջոցը ջնջել է ավելի քան մեկ տարվա հրապարակումներ՝ սպառնալիքներին տեղի տալով

Բելառուսական լրատվամիջոցը ջնջել է ավելի քան մեկ տարվա հրապարակումներ՝ սպառնալիքներին տեղի տալով

Բելառուսական ամենախոշոր Tut.by պարբերականը ջնջել է իր բոլոր սոցկայքային էջերից եւ կայքից բոլոր գրառումները 2020 թվականի հունվարի մեկից հետո՝ նոր սպառնալիքներին տեղի տալով։

Մասնավորապես լրաջվամիջոցը ստացել էր սպառնալիք, որ կճանաչվի ծայրահեղական եւ վերջինիս հանդեպ կսկսվեն ռեպրեսիաներ։ Այս մասին հայտնում է կայքի տելեգրամյան ալիքը։ Լրատվական կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ նման քայլի գնացել է հանուն աշխատակիցների եւ ընթերցողների անվտանգության։ Այն դեպքում, երբ իշխանությունները որոշեն, որ կայքի բովանդակությունը ծայրահեղական բնույթ է կրում, ապա գրառումներով կիսվածների հանդեպ հնարավոր է քրգործեր հարուցվեն։ Լրատվամիջոցը տեղեկացրել է նաեւ այն քայլերի մասին, որոնք պատրաստվում է ձեռնարկել, եթե հերթական հալածանքները սկսվեն իր հանդեպ։