Ռուսաստանը իր ցորենի պաշարները որպես խաղաթուղթ կօգտագործի Եվրոպայի դեմ 

Ռուսաստանը իր ցորենի պաշարները որպես խաղաթուղթ կօգտագործի Եվրոպայի դեմ 

«Տեսեք, Ռուսաստանը, երբ արգելեց ցորենի ներմուծումը ԵԱՏՄ երկրներ, չարգելեց և շարունակեց ալյուրի ներմուծումը, սա ռեզոնանս է առաջացնում։ Այդ նույն ցորենից են, չէ՞, ալյուր ստանում։ Իմ պատկերացմամբ Ռուսաստանը հստակ հաշվարկներ ունի՝ տեսեք, ալյուրի պահպանման ժամկետը կարճ է, նա չի կարող երկար՝ 2-3 տարի պահել, իսկ ցորենը՝ հնարավոր է։ Ուկրաինային Ռուսաստանը համարում է աշխարհում ցորենի մատակարարմամբ մոտ 45 տոկոս մասնաբաժին ունեցող երկիր, և եթե պատերազմը ձգվի 1.5-2 ամիս՝ Ուկրաինան չի կարողանալու գարնանացան անել»,-այս մասին լրագրողների հանդիպմանը՝ Genesis Armenia-ում քննարկման ժամանակ ասաց, Genesis Armenia-ի գյուղատնտեսության ոլորտի ղեկավար Հարություն Մնացականյանը։

Գյուղատնտեսը գտնում է, որ լրջագույն խնդիր է առաջանալու Եվրոպայի տնտեսվարողների, ֆերմերների համար, եթե Ուկրաինան չկարողանա արևածաղիկ, եգիպտացորեն, գարի, ցորեն ցանի։ Աշխարհում մեծ դիֆիցիտ կլինի անասնակերի, ցորենի, ձեթի։

«Այդ պատճառով Ռուսաստանը իր ցորենը պահեստավորում է մինչև օգոստոսի 31-ը, որպեսզի իր ամբողջ տարածքի հունձը կատարելուց հետո, հաստատ հաշվարկներ անի՝ ինչքան պաշար ունի, ինչքան կարող է մատակարարել, և դրանից հետո միայն իր ցորենի պաշարը որպես խաղաթուղթ օգտագործի Եվրոպայի դեմ։ Եթե պատերազմը ձգվի, միջազգային մակարդակով պարենի դիֆիցիտ է լինելու ամբողջ աշխարհում։ Հացահատիկի և հատիկաընդեղային մշակաբույսերի գները բարձրանալու են, ինչը բերելու է նաև մսամթերքի գնի բարձրացմանը»,-ասաց Հարություն Մնացականյանը։