Մսավաճառները ճանապարհ են փակել. «էգուց էլ ռայոններն ենք փակելու»

Մսավաճառները ճանապարհ են փակել. «էգուց էլ ռայոններն ենք փակելու»

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Ամիրյանի փողոցը։

Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները 10 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի կառավարության ներկայացուցիչները իջնեն իրենց հետ հանդիպելու։

«10 րոպեն անցավ, փակում ենք փողոցները»,- ասացին ակցիայի մասնակիցները և, ինչպես հայտնեցինք, փակեցին Ամիրյան փողոցը։

Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, սակայն գյուղացիները չեն պատրաստվում ենթարկվել պահանջին։

Հանրապետության հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում։ Ոստիկանները 5 րոպե ժամանակ են տվել ցուցարարներին Ամիրյան փողոցը բացելու համար։ Այլապես, ըստ ոստիկանների, հարկադրանքի միջոցներ են կիրառվելու։