Նախկին նախագահը կբացի իր թոք-շոուն

Նախկին նախագահը կբացի իր թոք-շոուն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կբացի իր թոք-շոուն։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը։ Թոք-շոուի ընթացքում հանդիպումներ եւ քննարկումներ կանցկացվեն վրացի հասարակայնության տարբեր ներկայացուցիչների հետ։ Այն հեռարձակվելու է տեղի հեռուստատեսություններից մեկով։ Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է երիտասարդության կոնգրես անցկացնել՝ հավաքելով հարյուրավոր երիտասարդների Վրաստանից։ Միջոցառման թեման կլինեն ինովացիաները։